Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

«ՀՀ Տավուշի մարզի Գոշի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ համակարգողի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական ուսումնական հաստատության համակարգողի նշանակման կարգի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն՝
« ՀՀ Տավուշի մարզի Գոշի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն » ՊՈԱԿ
(ուսումնական հաստատության անվանումը)
համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:
1. Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը:
2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում ն են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման,փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում
2023 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 23-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 13:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ /tavush.andznakazm@mta.gov.am/ էլեկտրոնային փոստի հասցեին:

 

 

 

 

 

 

 

 

 

 






3x4
լուսանկար








Հայաստանի Հանրապետության
Տավուշի մարզպետ պարոն Հ.Ղալումյանին


_______________________________-ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

__________________________________
դիմողի հաշվառման վայրը

__________________________________
դիմողի հեռ. (աշխ., բնակ., բջջ.)

__________________________________
անձնագրի կամ նույնականացման քարտի
սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

Ծնված`__________________________________
օրը, ամիսը, տարին, վայրը

Դ Ի Մ ՈՒ Մ

Ծանոթացել եմ _________________________________________________ կողմից
(լիազոր մարմնի անվանումը)
«ՀՀ Տավուշի մարզի Գոշի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ համակարգողի նշանակման մասին հայտարարությանը:


Իմ մասին հայտնում եմ.

Քաղաքացիությունը
_______________________________________________________________________________
(Հայաստանի Հանրապետության, իսկ երկքաղաքացիության դեպքում` նշել կարգավիճակի ստացման ժամկետը և երկիրը)

Դատարանի օրինական ուժի մեջ դատավճռի հիման վրա
_______________________________________________________________
(դատապարտվել եմ, չեմ դատապարտվել)

Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն
_______________________________________________________________
(ունեմ, չունեմ)

Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ
_______________________________________________________________
(ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)

Դատական կարգով վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից
_______________________________________________________________
(զրկվել եմ, չեմ զրկվել)

Հարուցված քրեական հետապնդումը
_______________________________________________________________
(դադարեցվել է, կամ չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով)

Կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների
_______________________________________________________________
(անդամ եմ, անդամ չեմ)

Վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ
____________________________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)

Նույն հաստատության տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կապված
______________________________________________________________________________
(անձ եմ, անձ չեմ)

Համակարգչային գրագիտությունը
____________________________________________________________________
____________________________________________________________________
(տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

«___» ___________20___ թ.
Դիմող` ________________
ստորագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայտարարված է` 10.10.2023

Վերջին ժամկետը` 23.10.2023

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10