Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Իջևանի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի, պատմության /12 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղերի համար

ՈՒսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբախշման:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը
կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում
առանձին:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
- Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
-Փաստաթուղթ (դիպլոմ)` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
-Անձնագրի պատճենը,
-Ինքնակենսագրություն ( Ձև 4),
-Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
-Մեկ լուսանկար` 3x4 չափի,
-Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
-ՀՀ արական սեռի քաղաքացինեը ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 6-ից սեպտեմբերի 19 –ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին` ժամը 14:00-ին, Տավուշի մարզի Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում. հասցեն` ք Իջևան, Նալբանդյան փող., շենք 1:
Տեղեկությունների համար զանգահարել` (0263)4-62-67,(098)86-00-25 հեռախոսահամարներով:
 

Հայտարարված է` 06.09.2023

Վերջին ժամկետը` 19.09.2023

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11