Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի <<Իջևանի վարժարան>> ՊՈԱԿ-ի «Ֆիզկուլտուրա »- 13 ժամ առարկայի ուսուցչի թափուր տեղի համար:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարերի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
1) դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 5),
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, ինչից հետո բնօրինակները վերադարձնում է մասնակցին:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել դրանք:
Փաստաթղթերը ընդունվում են սեպտեմբերի 6-ից մինչև սեպտեմբերի 19-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից մինչև 15:00, բացի շաբաթ,կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի _ 22-ին,ժամը 14:00-ին ,Տավուշի մարզի Իջևանի վարժարանում, հասցեն` ք. Իջևան, Երիտասարդական 2:
Տեղեկությունների համար զանգահարել` (094) 52-00-11 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 06.09.2023
Վերջին ժամկետը` 19.09.2023
Հասցե` ք. Իջեւան,