Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի ռուսաց լեզվի (20 դասաժամ) , հասարակագիտության (12 դասաժամ) և ֆիզկուլտուրայի ( 10 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և լուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել
1) դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X 4 չափսի
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)
3) անձը հաստատող փաստաթուղթ
4) Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում
5) ինքնակենսագրություն (Ձև 5)
6) այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում ՝ հավաստող փաստատուղթ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճեների հետ և բնօրինակները վերադարձնում:
Եթե ներկայացված փաստատղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել կամ համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2023թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 12-ը ներառյալ, ամեն օր ժամը 10°°-ից մինչև 14°°-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14°°-ին, ՀՀ Տավուշի մարզի «Արճիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ Տավուշի մարզ,գ. Ազատամուտ, Լ.Աղբալյանի փողոց, շենք 2:
Տեղեկությունների համար զանգահարել 077-45-65-26 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 30.08.2023
Վերջին ժամկետը` 12.09.2023
Հասցե` ք. Իջեւան,