Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ <<ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Վ.Անանյանի անվան միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատոություն>> ՊՈԱԿ-ի տեխնոլոգիայի (տղաների խումբ, 8 դասաժամ), ֆիզիկայի (4 դասաժամ), հայոց լեզվի և գրականության (15 դասաժամ), մաթեմատիկայի (13 դասաժամ), պատմության (14 դասաժամ), քիմիայի (8 դասաժամ), աշխարհագրության (5 դասաժամ), ռուսաց լեզվի (8 դասաժամ), անգլերենի (12 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և լուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- դիմում ( Ձև 1) , մեկ լուսանկար 3 X 4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային
գրքույկի պատճենը ( առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն ( Ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ –ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր
(առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև սեպտեմբերի 20-ը, ամեն օր՝ ժամը 9:00-15:00 բացի շաբաթ , կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին , ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Վ.Անանյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցեն՝ ք. Դիլիջան, Մոլդովական փողոց, շենք 33/1:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 0268)2-62-11, (094)61-72-79
հեռախոսահամարներով:
 

Հայտարարված է` 06.09.2023

Վերջին ժամկետը` 20.09.2023

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10