Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի <<Չինարիի Վ. Սաղոյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի դասվար- 3x17 դասաժամ , Ֆիզիկա -6 դասաժամ,հայոց լեզու և գրականություն /37 դասաժամ /, ԹԳՀԳ՝ 7 դասաժամ, ֆիզկուլտուրա 15 դասաժամ, ուսուցչի թափուր տեղերի համար

 Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի:  Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և  յուրաքանչյուր մասնակցի հետ  հարցազրույցն անցկացնում առանձին:  Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝ 

-դիմում /Ձև 1/, լուսանկար 3x4 չափի

-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ /դիպլոմ/

-անձը հաստատող փաստաթուղթ

-<<Հանրակրթության մասին>>  ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի  1-ին մասին համապատասխան ՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը /առկայության դեպքում/

-ինքնակենսագրություն /Ձև 5/

-այլ պետությունների   քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող  փաստաթուղթ

-ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ

-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական  կոչումը հավաստող փաստաթղթեր /առկայության դեպքում/

-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված  պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ , բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ,  կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել կամ համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հրապարակման օրվանից մինչև  օգոստոսի 29-ը  ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա2023թ. սեպտեմբերի 4-ին, Տավուշի մարզի Չինարիի Վ.Սաղոյանի անվան միջնակարգ    դպրոցում:  Տեղեկությունների   համար զանգահարել   /093/ 11-52-76 հեռախոսահամարով:

Հայտարարված է` 23.08.2023

Վերջին ժամկետը` 29.08.2023

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:35:50