Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի <<Չինարիի Վ. Սաղոյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի դասվար- 3x17 դասաժամ , Ֆիզիկա -6 դասաժամ,հայոց լեզու և գրականություն /37 դասաժամ /, ԹԳՀԳ՝ 7 դասաժամ, ֆիզկուլտուրա 15 դասաժամ, ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
-դիմում /Ձև 1/, լուսանկար 3x4 չափի
-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ /դիպլոմ/
-անձը հաստատող փաստաթուղթ
-<<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը /առկայության դեպքում/
-ինքնակենսագրություն /Ձև 5/
-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
-ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /առկայության դեպքում/
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ , բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել կամ համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 29-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա2023թ. սեպտեմբերի 4-ին, Տավուշի մարզի Չինարիի Վ.Սաղոյանի անվան միջնակարգ դպրոցում: Տեղեկությունների համար զանգահարել /093/ 11-52-76 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 23.08.2023
Վերջին ժամկետը` 29.08.2023
Հասցե` ք. Իջեւան,