Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

ՀՀ Տավուշի մարզի Գոշի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար

«ՀՀ Տավուշի մարզի Գոշի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ
2023 թ. հունիսի 6
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝ «ՀՀ Տավուշի մարզի Գոշի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) Հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր).
3) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը (ձև N 2):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դինում` լիազոր մարմնի ղեկավարի անունով.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն (ձև N 3):

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով (tavush.andznakazm@mta.gov.am) փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Տավուշի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնում (ք. Իջևան Սահմանադրության 1) 2023 թվականի հունիսի 6-ից մինչև հունիսի 26-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի օգոստոսի 29-ին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում, հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):
________________________________________

 

Ձև N 2


3x4

լուսանկար


Հայաստանի Հանրապետության
Տավուշի մարզպետ պարոն Հ.Ղալումյանին

_____________________________________ -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

______________________________________
դիմողի հաշվառման վայրը

______________________________________
դիմողի հեռ. (աշխ., բնակ., բջջ.)

________________________________________________________
անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

ծնված ______________________________________
օրը, ամիսը, տարին, վայրը






Դ Ի Մ ՈՒ Մ


Ծանոթացել եմ ՀՀ Տավուշի մարզպետարանի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության
(լիազոր մարմնի անվանումը)

տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու մասին հայտարարությանը:

Իմ մասին հայտնում եմ.

Քաղաքացիությունը

_____________________________________________________________________________________
(Հայաստանի Հանրապետության, իսկ երկքաղաքացիության դեպքում` նշել կարգավիճակի ստացման ժամկետը և երկիրը)


Դատարանի օրինական ուժի մեջ դատավճռի հիման վրա

__________________________________________________
(դատապարտվել եմ, չեմ դատապարտվել)

Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն

__________________________________________________
(ունեմ, չունեմ)

Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ

__________________________________________________
(ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)

Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից

__________________________________________________
(զրկվել եմ, չեմ զրկվել)
Մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ

_________________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)

Հարուցված քրեական հետապնդումը
_________________________________________________
(դադարեցվել է, կամ չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով)

Կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների
_________________________________________________________
(անդամ եմ, անդամ չեմ)

Նույն հաստատության տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կապված
__________________________________________
(անձ եմ, անձ չեմ)

Համակարգչային գրագիտությունը

(տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

Նախազգուշացված եմ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 



Դիմող _____________________
ստորագրություն ___ ______________2023 թ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 3

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Անունը, հայրանունը, ազգանունը
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը
Ծննդյան վայրը, երկիրը
Հաշվառման բնակավայրը
Մշտական բնակավայրը
Քաղաքացիությունը
Այլ քաղաքացիություն, եթե կա
Ընտանեկան դրությունը (պարտադիր չէ պատասխանել)
Օտար լեզուների իմացությունը. բանավոր
(նշել լեզուն և իմացության մակարդակը՝ վատ, բավարար կամ լավ)
Օտար լեզուների իմացությունը. գրավոր
(նշել լեզուն և իմացության մակարդակը՝ վատ, բավարար կամ լավ)
Ուսումնառությունը, կրթությունը.
(թվել կրթօջախները, տարիները, մասնագիտությունը (մասնագիտությունները)
Աշխատանքային գործունեությունը.
(թվել աշխատավայրը (աշխատավայրերը), տարիները, պաշտոնը (պաշտոնները)
Մասնագիտական ոլորտներում գործունեության փորձի նկարագիրը.
(թվել հիմնարկը (հիմնարկները) կամ կազմակերպությունը (կազմակերպությունները), տարիները, մասնագիտությունը (մասնագիտությունները)

 

Վերապատրաստումները.
(թվել տարիները, ծրագրերը, մասնակցության կարգավիճակը)
Այլ տեղեկություններ.
(գիտական հոդվածներ, մենագրություններ, պետական, կառավարական և այլ պարգևներ: Հնարավորության դեպքում նշել համացանցային հղումները)
Այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ եք համարում տրամադրել
Հեռախոսահամար
Էլեկտրոնային հասցե
Փոստային հասցե
Անհատական բլոգը կամ համացանցային էջը (առկայության դեպքում)


 

Հայտարարված է` 06.06.2023

Վերջին ժամկետը` 26.06.2023

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18