Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ՝ << ՀՀ Տավուշի մարզի Շահնազար Շահնազարյանի անվան Կոթիի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում դասվարի /16 դասաժամ/, ինչպես նաև մաթեմատիկայի /21 դասաժամ/, շախմատի /5 դասաժամ/, աշխարհագրության /8 դասաժամ/, անգլերենի /20 դասաժամ/, պատմության /11 դասաժամ/, հասարակագիտության /8 դասաժամ/ առարկայի ուսուցչի թափուր տեղերի համար

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1):
2. Փաստաթուղթ /դիպլոմ/՝ << Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող, հավաստագրերի պատճեները/ դրանց առկայության դեպքում/:
6. Մեկ լուսանկար ՝ 3*4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունք
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակի հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ս/թ մայիսի 3-ից մինչև մայիսի 17-ը ներառյալ, ամեն օր՝ 900-ից 1500-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 19 -ին ժամը 1500-ին ՀՀ Տավուշի մարզի Շահնազար Շահնազարյանի անվան Կոթիի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել /093775080/ հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 03.05.2023

Վերջին ժամկետը` 17.05.2023

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:28:25