Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ` Տավուշի մարզի Դիտավանի հիմնական դպրոցի անգլերեն լեզվի ուսուցչի թափուր պաշտոնի համար
Հայտարարվում է մրցույթ` Տավուշի մարզի Դիտավանի հիմնական դպրոցի անգլերեն լեզվի ուսուցչի թափուր պաշտոնի համար:
ՈՒսուցչի համար վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցնելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և բանավոր ( մանկավարժական , մասնագիտական գործնական հմտություններ):
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը,որին հավակնում է(Ձև 1),
2. Բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ(դիպլոմ), կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար ` 3X4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակի հետ:
Փաստաթղթերի ընդունումը 2013 թ. փետրվարի 11 -ից մինչև մարտի 12 -ը ներառյալ, ամեն օր ժամը 1000 – 1500 բացի կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 15.03.2013թ. ժամը 1400- ին Դիտավանի հիմնական դպրոցում:
Հասցեն` Տավուշի մարզ, գ. Դիտավան 4-րդ փողոց 1-ին:
Տեղեկությունների համար զանգահարել (077) 808 660 հեռախոսահամարով:
Դպրոցի տնօրեն Ա. Հախվերդյան
Հայտարարված է` 05.02.2013
Վերջին ժամկետը` 12.03.2013
Հասցե` ք. Իջեւան,