Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի «Պառավաքարի գյուղական բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի մրցույթ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի ենթակայության առողջապահական «Պառավաքարի գյուղական բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1) բարձրագույն բժշկական կրթություն` ներքին հիվանդություններ (թերապիա), կամ մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ,
2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
3) չի լրացել հավակնորդի 65 տարին (առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպության դեպքում):
2. Մրցույթը կանցկացվի 2023 թվականի հունիսի 9-ին ժ. 1400 -ին:
3. Մրցույթին մասնակցելու համար դիմումատուները Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարան են ներկայացնում`
1) դիմում, որում նշվում է հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), հաշվառման և բնակության վայրը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3) աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
4) ինքնակենսագրություն.
5) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
6) բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի հավակնորդի դեպքում` նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ տարկետման մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթղթի) պատճեն.
7) տեղեկանք` դատվածության, դատվածությունը հանված կամ մարված լինելու վերաբերյալ (Արտաքին գործերի նախարարությունից).
8) տեղեկանք` սնանկության կամ դրա բացակայության վերաբերյալ (Պետական եկամուտների կոմիտեից).
9) տեղեկանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիվանդությունների բացակայության վերաբերյալ. (արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունից, որտեղ համապատասխան կարգով կցագրված է դիմումատուն).
10) հավակնորդի ցանկությամբ` հրատարակված գիտական հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
11) բնութագիր` վերջին աշխատավայրից (ըստ դիմումատուի ցանկության).
12) Կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ, ինչի վերաբերյալ կազմվում է հանձնման-ընդունման ակտ), որը ներառում է Կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև Կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, Կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:
4. Հավակնորդը փաստաթղթերը ներկայացնում է առձեռն կամ առցանց` բացառությամբ Կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգի, որը ներկայացվում է առձեռն:
5. Առձեռն փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի ոչ աշխատանքային օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է մինչև 2023 թվականի մայիսի 8-ը

Մրցույթը կկայանա Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի շենքում ( Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, Իջևան քաղաք, Սահմանադրության 1): Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարան (Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, Իջևան քաղաք, Սահմանադրության 1, անձնակազմի կառավարման բաժին, հեռախոս 026342220, tavush.andznakazm@mta.gov.am):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՊԱՐՈՆ
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆԻՆ

ՔԱՂԱՔԱՑԻ
...............................................................................................

........................................................................................................
...................................................................................................
ԴԻՄՈՒՄ
Ներկայացնում եմ իմ փաստաթղթերը ՀՀ Տավուշի մարզպետարան _____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու նպատակով:
կից ներկայացնում եմ պահանջվող փաստաթղթերը` նշելով էջերի քանակը.
__________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
ԴԻՄՈՂ` .......................... § ......... ¦ ............................... 20____թ.


 

Հայտարարված է` 08.04.2023

Վերջին ժամկետը` 08.05.2023

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:57:36