Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Պառավաքարի Էդիկ Մելքումյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մաթեմատիկայի (25դասաժամ) , քիմիայի (12 դասաժամ), տեխնոլոգիայի( 4 դասաժամ, աղջիկների խումբ), կերպարվեստի ( 3 դասաժամ), երաժշտության (3 դասաժամ), կենսաբանության (15 դասաժամ) ,աշխարհագրության (10 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
1.դիմում (Ձև 1), 1 մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
2. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) ,
3.անձը հաստատող փաստաթուղթ,
4. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
5. ինքնակենսագրություն(Ձև 5)
6.այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությանում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7. ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
8.հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9. որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են ս/թ մարտի 29-ից ապրիլի 11 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթները տեղի կունենան 2023 թ. ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին և ՝ ժամը 14:00-ին ՀՀ Տավուշի մարզի Պառավաքարի Էդիկ Մելքումյանի անվան միջնակարգ դպրոցում. հասցեն գ. Պառավաքար, 4-րդ փողոց, շենք 9:
Տեղեկությունների համար զանգահարել՝ ( 094-05-33-40) հեռախոսահամարով:

 

 

Հայտարարված է` 29.03.2023

Վերջին ժամկետը` 11.04.2023

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10