Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Աչաջրի Հ. Թամրազյանի անվան միջն. դպրոց» ՊՈԱԿ-ի թվային գրագիտության և համակարգչային գիտության/ինֆորմատիկա/ (8 դասաժամ) և ֆիզկուլտուրայի 22 (դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
1.դիմում (Ձև 1), 1 մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
2. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) ,
3.անձը հաստատող փաստաթուղթ,
4. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
5. ինքնակենսագրություն(Ձև 5)
6.այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությանում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7. ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
8.հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9. որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են ապրիլի 5-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023 թ. ապրիլի 20-ին` ժամը 14:00-ին, Աչաջրի Հ. Թամրազյանի անվան միջն. դպրոցում, հասցե՝ Աչաջուր համայնք, 6 փ. 4:
Տեղեկությունների համար զանգահարել 098001940 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 05.04.2023
Վերջին ժամկետը` 18.04.2023
Հասցե` ք. Իջեւան,