Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի «Բաղանիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի (18 դասաժամ), մաթեմատիկայի (10 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարերի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
 դիմում (ձև 1),
 1 լուսանկար 3x4 չափի,
 բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
 անձը հաստատող փաստաթուղթ,
 «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
 ինքնակենսագրություն (ձև 5),
 այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
 ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
 հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
 որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերը ընդունվում են մարտի 22-ից մինչև ապրիլի 4-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023թ. ապրիլի 6-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի «Բաղանիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում. հասցե՝ Տավուշի մարզ գ. Բաղանիս,4-րդ փողոց, շ. 2:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (+374 98) 02 33 65 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 22.03.2023

Վերջին ժամկետը` 04.04.2023

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:51:56