Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի «Գոշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շախմատ (4դասաժամ), ֆիզիկա(4 դասաժամ), աշխարհագրություն (5դասաժամ), բնագիտություն (8 դասաժամ), հայոց լեզու և գրականություն(5 դասաժամ), ռուսաց լեզու(4 դասաժամ) և անգլերեն(5 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
 դիմում (Ձև 1),
 1 լուսանկար 3X4 չափսի,
 բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
 անձը հաստատող փաստաթուղթ,
 «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),
 ինքնակենսագրություն (Ձև 5),
 այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
 ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
 հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
 որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են մարտի 9-ից մինչև մարտի 21-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի մարտի 24-ին` ժամը 13:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Գոշի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել` 077 509733 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 09.03.2023

Վերջին ժամկետը` 21.03.2023

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:00:40