Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի <<Սևքարի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի ,մաթեմատիկայի / 34 դասաժամ/ , աշխարհագրության /8 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:Թեստավորման փուլն անցկացվում է`ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված հարցաշարի:Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում`նշելով այն աշխատատեղը ,որին հավակնում է /Ձև 1/,
2. <<Հանրակրթության մասին>>ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ՝աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը/առկայության դեպքում/,
3. Անձը հաստատող փաստաթուղթ,
4. Ինքնակենսագրություն /Ձև 5/
5. Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր/առկայության դեպքում/,
6. Որակավորման տարակարգ ունենալու դեպքում հավաստող փաստաթուղթ,
7. Մեկ լուսանկար` 3x4 չափի,
8. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
9. ՀՀ արական սեռի` քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում։Եթե ներկայացվածփաստաթղթերի ցանկը ամբողջական չէ կամ առկա են թերություններ,մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք։
Փաստաթղթերը ընդունվում են մինչև մարտի 1-ից մինչև մարտի 15-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10.00-ից 15.00-ը,բացի շաբաթ և կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունվումը կանցկացվի` ըստ կարգի
Մրցույթը տեղի կունենա 2023թ մարտի 17-ին` ժամը 14.00-ին,ՀՀ Տավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոցում,հասցեն գ.Սևքար,շենք 24,փ.16։
Տեղեկությունների համար զանգահարել` / 098 00-43-87/ հեռախոսահամարով:
Հայտարարված է` 01.03.2023
Վերջին ժամկետը` 15.03.2023
Հասցե` ք. Իջեւան,