Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի <<Բագրատաշենի Մ.Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ի անգլերենի (31 դասաժամ), ֆիզկուլտուրայի (20 դասաժամ), շախմատի (4 դասաժամ), արվեստի (5 դասաժամ), ԹԳՀԳ-ի (4 դասաժամ), տեխնոլոգիայի (տղաների խումբ՝ 4 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
1. Դիմում ( Ձև 1 ), մեկ լուսանկար 3 x 4 չափի,
2. Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3. Անձը հաստատող փաստաթուղթ,
4. <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1 -ին մասին համապատասխան` աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
5. Ինքնակենսագրություն ( Ձև 5),
6. Այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7. ՀՀ արական սեռի քաղաքացիները նաև զինվորական գրքույկ,
8. Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9. Որակավորման տարրակարգ ունենալու դեպքում` հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճեների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2023թ. փետրվարի 27-ից մարտի 13-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023թ մարտի 15-ին, ժամը 11:00-ին՝ ֆիզկուլտուրա, շախմատ, արվեստ, տեխնոլոգիա, ԹԳՀԳ առարկաներից, ժամը՝ 15:00-ին՝ անգլերենից, ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշենի Մ.Մագուլյանի անվան միջնակարգ դպրոցում: Հասցեն` գ.Բագրատաշեն, 6-րդ փ., շ.15:
Տեղեկությունների համար զանգահարել` (094)09-05-08 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 27.02.2023

Վերջին ժամկետը` 13.03.2023

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09