Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
ՀՀ Տավուշի մարզպետարանի Իջևանի ԲԿ ՓԲԸ հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր հաստիքները զբաղեցնելու համար
1. ֆթիզիատոր
2. բժիշկ-լաբորանտ
3. ռենտգենոլոգ
ՀՀ Կառավարության 2011թ.հունիսի 10-ի թիվ 22 արձանագրային որոշման պահանջներով ` բաց մրցույթին կարող է մասնակցել ցանկացած անձ,ով կբավարարի ստորև նշված պայմաններին`
1.Բարձրագույն և հետբուհական կրթության առկայություն համապատասխան մասնագիտությամբ.
2.Վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայություն /եթե մասնագիտացումն ավարտելուց անցել է առավել քան 5 տարի/.
3.Բժշկական էթիկայի կանոնների իմացություն:
Մրցույթին կարող է մասնակցել գրական հայերենին տիրապետող ՀՀ քաղաքացի,ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի,ով ունի կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, աշխատանքի թույլտվություն և ում կրթական փաստաթղթերը սահմանված կարգով ճանաչվել են Հայաստանի Հանրապետության կողմից:
ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է
- դիմում
- մեկ լուսանկար 3 x 4 չափի
- քաղվածք աշխատանքային գրքույկից
- ինքնակենսագրություն
- բարձրագույն և հետբուհական կրթությունը հավաստող դիպլոմի և վերապատրաստման վկայականի պատճենները և բնօրինակը
- արական սեռի անձիք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը
- նախորդ աշխատավայրից բնութագիր / եթե այդպիսին առկա է/
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից սկսած յուրաքանչյուր աշխատանքային օր`
«Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում
ՀՀ Տավուշի մարզ ք.Իջևան, Նալբանդյան 1, տնօրենի ընդունարանում , ժամը 12.00-15.00/ հեռ 093-50-59-50,091-50-59-91/:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 12.02.2013թ.ժ12.00:
Մրցույթը տեղի կունենա 01.03.2013թ. ժ.12.00. ՀՀ Տավուշի մարզ, ք.Իջևան, Նալբանդյան 1, II հարկում, տնօրենի աշխատասենյակում:
Անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելուց հետո մրցույթի մասնակիցը կծանոթանա այն իրավական ակտերի ցանկին, որոնցից բաղկացած է լինելու հարցատոմսը:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Տավուշի մարզպետարանի ,,Իջևանի ԲԿ,, ՓԲԸ `աշխատանքային խմբին:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մրցույթին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերը հետ չեն վերադարձվում:
Հայտարարված է` 25.01.2013
Վերջին ժամկետը` 12.02.2013
Հասցե` ք. Իջեւան,