Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի <<Նավուրի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի անգլերենի (24 դասաժամ), բնագիտության (10 դասաժամ), ինֆորմատիկայի (13 դասաժամ), քիմիայի (11 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
1. Դիմում ( Ձև 1 ), մեկ լուսանկար 3 x 4 չափի,
2. Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3. Անձը հաստատող փաստաթուղթ,
4. <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1 -ին մասին համապատասխան` աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
5. Ինքնակենսագրություն ( Ձև 5),
6. Այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7. ՀՀ արական սեռի քաղաքացիները նաև զինվորական գրքույկ,
8. Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9. Որակավորման տարրակարգ ունենալու դեպքում` հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճեների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2023թ. հունվարի 25-ից մինչև փետրվարի 8 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15 :00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023թ փետրվարի 15-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Նավուրի միջնակարգ դպրոցում, հասցեն` գ. Նավուր, 2-րդ փ., 10-րդ շ.:
Տեղեկությունների համար զանգահարել` (093)-77-25-00 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 25.01.2023

Վերջին ժամկետը` 08.02.2023

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09