Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի «Ազատամուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի (8 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարերի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
դիմում (ձև 1),
1 լուսանկար 3x4 չափի,
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
անձը հաստատող փաստաթուղթ,
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
ինքնակենսագրություն (ձև 5),
այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերը ընդունվում են հունվարի 18-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023թ. փետրվարի 7-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի «Ազատամուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում. հասցե՝ Տավուշի մարզ գ. Ազատամուտ Լ. Աղբալյան փողոց 2:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (+374 77) 45 65 26 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 18.01.2023
Վերջին ժամկետը` 31.01.2023
Հասցե` ք. Իջեւան,