Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Բերդի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կենսաբանության (4 դասաժամ), համաշխարհային պատմության (2 դասաժամ), հայոց պատմության (2 դասաժամ), հասարակագիտության ( 2 դասաժամ), կերպարվեստի (6 դասաժամ), երաժշտության (6 դասաժամ), ֆիզկուլտուրայի (5 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի։Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
 դիմում (Ձև 1) ,
 մեկ լուսանկար 3x4 չափի,
 բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)
 անձը հաստատող փաստաթուղթ
 « Հանրակրթության մասին » ՀՀ օրենքի 26 – րդ հոդվածի 1- ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը ( առկայության դեպքում ),
 ինքնակենսագրություն ( Ձև 5)
 այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ – ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
 ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
 հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր ( առկայության դեպքում ),
 որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ։
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում։Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք։
Փաստաթղթերն ընդունվում են 2023թ. հունվարի 11-ից մինչև հունվարի 24-ը ներառյալ,ամեն օր՝ ժամը 10։00-ից 15։00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից։
Մրցույթը տեղի կունենա հունվարի 26 -ին՝ժամը 14։00-ին, ՀՀ Տավուշի մարզի ք․ Բերդի հ․1 հիմնական դպրոցում, հասցեն՝ Տավուշի մարզ,ք․ Բերդ, Լևոն-Բեկի 1։
Տեղեկությունների համար զանգահարել 094-81-35-71 հեռախոսահամարով։
 

Հայտարարված է` 11.01.2023

Վերջին ժամկետը` 24.01.2023

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16