Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Բերդի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կենսաբանության (4 դասաժամ), համաշխարհային պատմության (2 դասաժամ), հայոց պատմության (2 դասաժամ), հասարակագիտության ( 2 դասաժամ), կերպարվեստի (6 դասաժամ), երաժշտության (6 դասաժամ), ֆիզկուլտուրայի (5 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի։Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
դիմում (Ձև 1) ,
մեկ լուսանկար 3x4 չափի,
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)
անձը հաստատող փաստաթուղթ
« Հանրակրթության մասին » ՀՀ օրենքի 26 – րդ հոդվածի 1- ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը ( առկայության դեպքում ),
ինքնակենսագրություն ( Ձև 5)
այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ – ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր ( առկայության դեպքում ),
որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ։
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում։Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք։
Փաստաթղթերն ընդունվում են 2023թ. հունվարի 11-ից մինչև հունվարի 24-ը ներառյալ,ամեն օր՝ ժամը 10։00-ից 15։00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից։
Մրցույթը տեղի կունենա հունվարի 26 -ին՝ժամը 14։00-ին, ՀՀ Տավուշի մարզի ք․ Բերդի հ․1 հիմնական դպրոցում, հասցեն՝ Տավուշի մարզ,ք․ Բերդ, Լևոն-Բեկի 1։
Տեղեկությունների համար զանգահարել 094-81-35-71 հեռախոսահամարով։
Հայտարարված է` 11.01.2023
Վերջին ժամկետը` 24.01.2023
Հասցե` ք. Իջեւան,