Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Տավուշի մարզի Դեբեդավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի դասվարի (21 դասաժամ), թվային գրագիտության և համակարգչային գիտության, ինֆորմատիկայի (13 դասաժամ), մաթեմատիկայի (10 դասաժամ) և երաժշտության (4 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվելու է 2 փուլով`թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել
1) դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X 4 չափսի
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)
3) անձը հաստատող փաստաթուղթ
4) Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում
5) ինքնակենսագրություն (Ձև 5)
6) այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում ՝ հավաստող փաստատուղթ:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճեների հետ և բնօրինակները վերադարձնում:
Եթե ներկայացված փաստատղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել կամ համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են հունվարի 11-ից մինչև հունվարի 24-ը ներառյալ, ամեն օր ժամը 9°°-ից մինչև 14°°-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա՝ հունվարի 26-ին ժամը 14°°-ին ՀՀ Տավուշի մարզի «Դեբեդավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ Տավուշի մարզ,գ. Դեբեդավան 10 փողոց, շենք 1:
Տեղեկությունների համար զանգահարել 077 68 92 67:
 

Հայտարարված է` 11.01.2023

Վերջին ժամկետը` 24.01.2023

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16