Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի <<Նավուրի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի անգլերենի (23 դասաժամ), բնագիտության (6 դասաժամ), ֆիզիկայի (14 դասաժամ), ինֆորմատիկայի (12 դասաժամ), մաթեմատիկայի (10 դասաժամ), ռուսերենի (4 դասաժամ) ուսուցիչների թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
1. Դիմում ( Ձև 1 ), մեկ լուսանկար 3 x 4 չափի,
2. Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3. Անձը հաստատող փաստաթուղթ,
4. <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1 -ին մասին համապատասխան` աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
5. Ինքնակենսագրություն ( Ձև 5),
6. Այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7. ՀՀ արական սեռի քաղաքացիները նաև զինվորական գրքույկ,
8. Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9. Որակավորման տարրակարգ ունենալու դեպքում` հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճեների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2022թ. դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 29-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10 : 00-ից 15 : 00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023թ հունվարի 5-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Նավուրի միջնակարգ դպրոցում, հասցեն` գ. Նավուր, 2-րդ փ., 10-րդ շ.:
Տեղեկությունների համար զանգահարել` (093)-77-25-00 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 15.12.2022

Վերջին ժամկետը` 29.12.2022

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:44:09