Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Պառավաքարի Էդիկ Մելքումյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի Մաթեմատիկա (25դասաժամ) , Քիմիա (12 դասաժամ), Տեխնոլոգիա( 4 դասաժամ աղջիկների խումբ), կերպարվեստ( 3 դասաժամ), երաժշտություն (3 դասաժամ), կենսաբանություն (15 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
1.- դիմում (Ձև 1), 1 մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
2.- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) ,
3.- անձը հաստատող փաստաթուղթ,
4.- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
5.- ինքնակենսագրություն(Ձև 5)
6.-այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությանում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7.- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
8.- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9.- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են ս/թ դեկտեմբերի 7-ից դեկտեմբերի 20 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթները տեղի կունենա 2022 թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին և ՝ ժամը 14:00-ին ՀՀ Տավուշի մարզի Պառավաքարի Էդիկ Մելքումյանի անվան միջնակարգ դպրոցում. հասցենգ.Պառավաքար,4-րդփողոց,շենք9:
Տեղեկությունների համար զանգահարել՝ ( 094-05-33-40) հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 07.12.2022

Վերջին ժամկետը` 20.12.2022

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:51:56