Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Տավուշի մարզի Կողբի Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց հանրակրթական ուսումնական հաստատություն» (ՊՈԱԿ)-ի պատմության (22 ժամ) և շախմատի (4 ժամ) ուսուցիչների թափուր տեղի համար
Մրցույթի անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։
Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարերի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
Դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3x4 չափի,
Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
անձը հաստատող փաստաթուղթ,
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի I-ին մասի
պահանջին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
Ինքնակենսագրություն (Ձև 5),
Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ,
Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում),
Որակավորման տարակարգ ունենալու դեպքում ՝ հավաստող փաստաթուղթ։
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերը ընդունվում են մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 17:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Կողբի Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ․Կողբ, 2-րդ փ․1, շ․6:
Տեղեկությունների համար զանգահարել` 077068412 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 21.11.2022
Վերջին ժամկետը` 20.12.2022
Հասցե` ք. Իջեւան,