Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գերմաներենի 16 (դասաժամ )ուսուցչի թափուր տեղի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ նշված հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափի
• բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ)
• անձը հաստատող փաստաթուղթ
• «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
• ինքնակենսագրություն (Ձև 5)
• այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ
• ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր (առկայության դեպքում)
• որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հաստատող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փստաթղթերն ընդունվում են 2022 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10.00-ից մինչև 15.00-ը, բացի ոչ աշխատանքյին օրերից:
Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 24-ին՝ ժամը 1400 –ին, ՀՀ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում, հասցե՝ գյ. Հաղարծին, 1-ին փողոց շենք 18:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (0268)95560, +37494555859 հեռախոսահամարներով:
Հայտարարված է` 04.11.2022
Վերջին ժամկետը` 17.11.2022
Հասցե` ք. Իջեւան,