Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Բագրատաշենի Մ.Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի անգլերենի (28 դասաժամ), արվեստի (4 դասաժամ) շախմատի (4 դասաժամ), ֆիզկուլտուրայի (21 դասաժամ), տեխնոլոգիայի (6 դասաժամ, տղաների խումբ), ԹԳՀԳ (6 դասաժամ), հայոց պատմության (9 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են նոյեմբերի 4 -ից նոյեմբերի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթները տեղի կունենան 2022 թ. նոյեմբերի 18-ին` ժամը 10:00-ին /անգլերեն/, ժամը 15:00-ին /ԹԳՀԳ, շախմատ/, 2022 թ. նոյեմբերի 24-ին` ժամը 11:00-ին /ֆիզկուլտուրա, տեխնոլոգիա, արվեստ/, ժամը 13:00-ին /հայոց պատմություն/ ի Մ.Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, հասցե ՝ՀՀ Տավուշի մարզ գ. Բագրատաշեն, 6-րդ փողոց, շենք 15: Տեղեկությունների համար զանգահարել 094 09 05 08 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 04.11.2022

Վերջին ժամկետը` 17.11.2022

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11