Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ Տավուշի մարզի << Այրումի միջն. դպրոց>> ՊՈԱԿ-ի ֆիզիկայի (8 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ըստ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված հարցաշարի: Հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարը կազմում է հաստատությունը: Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի`
1) դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
5) ինքնակենսագրություն (Ձև 5),
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, ինչից հետո բնօրինակները վերադարձնում է մասնակցին: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Փաստաթղթերն ընդունվում են հոկտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 18--ը ներառյալ ամեն օր ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերի:
Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Այրումի միջն. դպրոցում, հասցեն՝ ք. Այրում, Ա.Աբովյան 15:
Տեղեկությունների համար զանգահարել` (094) 77-43-72 հեռախոսահամարով
Հայտարարված է` 05.10.2022
Վերջին ժամկետը` 18.10.2022
Հասցե` ք. Իջեւան,