Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի «Պտղավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց լեզու և գրականություն (7 դասաժամ) և ֆիզկուլտուրա (6 դասաժամ )ուսուցչի թափուր տեղի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է
ներկայացնել`
- դիմում (Ձեւ 1), մեկ լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային
գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձեւ 5),
- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող
փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր
(առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված
փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է
մինչեւ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել եւ համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 14-ից մինչեւ սեպտեմբերի 28ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Պտղավանի միջնակարգ դպրոցում , հասցեն՝ գ.Պտղավան 3փ. շ.15 : Տեղեկությունների համար զանգահարել` (094) 64-59-01 հեռախոսահամարով
Հայտարարված է` 14.09.2022
Վերջին ժամկետը` 28.09.2022
Հասցե` ք. Իջեւան,