Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Խաշթառակի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ-ի հայոց լեզու և հայ գրականություն (5 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար
ՈՒսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթն անցկացվում է 2 փուլով` թեստավորման և հարցազրույցի:Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1).
2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ <<Հանրակրթության մասին>> ՀՀ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ.
3. Անձնագրի պատճենը.
4. Ինքնակենսագրություն (Ձև 4).
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում).
6. Մեկ լուսանկար 3x4 չափի.
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի հանրապետությունում աշխատելու իրավունք.
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկը.
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ, ամեն օր ժամը 10.00-ից 15.00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին Տավուշի մարզի Խաշթառակի միջնակարգ դպրոցում,հասցեն՝ գ.Խաշթառակ 09/13 ։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (094)773234 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 07.09.2022
Վերջին ժամկետը` 20.09.2022
Հասցե` ք. Իջեւան,