Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ Տավուշի մարզի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
2.Բարձրագույն կրթություն
3.Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.Դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով
2.Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
3.Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը / ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/:
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/
6.Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2012թ.նոյեմբերի 21-ից մինչև 2012թ. դեկտեմբերի 21-ը ներառյալ, ժամը 10.00-14.00-ը: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2012թ. դեկտեմբերի 25-ին, ժամը 12.00-ին, Հովքի միջնակարգ դպրոցում, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, գ.Հովք:
Տեղեկությունների համար զանգահարել` 093 90-09-92 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 21.11.2012
Վերջին ժամկետը` 21.12.2012
Հասցե` ք. Իջեւան,