Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

ՀՀ Տավուշի մարզի «Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը
2) բարձրագույն կրթությունը
3) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6) աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. սեպտեմբերի 6-27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում, հասցեն` գ. Հաղարծին, 1-ին փողոց, շենք 18: Տեղեկությունների համար զանգահարել 041-07-30-81 հեռախոսահամարով, էլ. հասցե՝ mane200861@mail.ru:
 

Հայտարարված է` 06.09.2022

Վերջին ժամկետը` 27.09.2022

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10