Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ՝ << ՀՀ Տավուշի մարզի Հաղարծինի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում տեխնոլոգիայի /8 դասաժամ/, անգլերեն լեզվի /8 դասաժամ/, մաթեմատիկայի/10 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղերի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի :
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1):
2. Փաստաթուղթ /դիպլոմ/՝ << Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող, հավաստագրերի պատճեները/ դրանց առկայության դեպքում/:
6. Մեկ լուսանկար ՝ 3*4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունք
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակի հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 14-ը ներառյալ, ամեն օր՝ 1000-ից 1500-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 20-ին ժամը 1400-ին ՀՀ Տավուշի մարզի Հաղարծինի միջնակարգ դպրոցում, հասցե՝ գ.Հաղարծին, 1-ին փող, շ. 18:
Տեղեկությունների համար զանգահարել /0268 9-55-50/, /094555859/ հեռախոսահամարով:
Հայտարարված է` 08.09.2022
Վերջին ժամկետը` 14.09.2022
Հասցե` ք. Իջեւան,