Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Գանձաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ֆիզիկա (4 դասաժամ), կերպարվեստ (6 դասաժամ), երաժշտություն (6 դասաժամ) ուսուցչի թափուր տեղ/երի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 07.09.2022թ.-ից մինչև 20.09.2022թ.-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. 23.09-ին` ժամը 12:00-ին, Գանձաքարի միջնակարգ դպրոցում, հասցե՝ գ. Գանձաքար, 28փ. շ.4: Տեղեկությունների համար զանգահարել 094-20-57-07 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 07.09.2022
Վերջին ժամկետը` 20.09.2022
Հասցե` ք. Իջեւան,