Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Մոսեսգեղի Պ. Ավալյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի քիմիա / 7 դասաժամ/, հասարակագիտություն / 6 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղերի համար

ՈՒսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
- Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
-Փաստաթուղթ (դիպլոմ)` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
-Անձնագրի պատճենը,
-Ինքնակենսագրություն ( Ձև 4),
-Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
-Մեկ լուսանկար` 3x4 չափի,
-Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
-ՀՀ արական սեռի քաղաքացինեը ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին` ժամը 14 : 00-ին, Տավուշի մարզի Մոսեսգեղի Պ. Ավալյանի անվան միջնակարգ դպրոցում. հասցեն` գ. Մովսես, փ1 շենք 17:
Տեղեկությունների համար զանգահարել` (098)-61-04-61, (099)-61-04-60, (267)-96 - 355 հեռախոսահամարներով:
 

Հայտարարված է` 02.09.2022

Վերջին ժամկետը` 15.09.2022

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:34:17