Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Մրցույթ << ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն >>-ՊՈԱԿ –ի `դասվարի և ֆիզկուլտուրա առարկայի/ 8 դասաժամ / ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր տեղին ներկայացվող` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող անձը (այսուհետ՝ մասնակից):

1. Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը է ներկայացնում է`
1) դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
5) ինքնակենսագրություն (Ձև 5),
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Փաստաթղթերն ընդունվում են 07.09.2022թ.-ից 20 .09.2022 թվականը ներառյալ ,ամեն օր ժամը 9:00 –ից 15:00 –ը, բացի կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից : Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 22 ին՝ ժամը 14:00 – ին, << ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն >>-ՊՈԱԿ-ում, հասցեն ք. Իջևան, Նալբանդյան 1
Տեղեկությունների համար զանգահարել 0(263) 46267 հեռախոսահամարով:


 

Հայտարարված է` 07.09.2022

Վերջին ժամկետը` 20.09.2022

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10