Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ « ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշենի Մ.Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի դասվարի ( 16 դասաժամ ) , ֆիզիկա ( 17 դասաժամ ) , ԹԳՀԳ (4դասաժամ ) և անգլերեն ( 28 դասաժամ ) առարկաների ուսուցչի թափուր տեղի համար
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով ՝ թեստավորման և հարցազրույցի : Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակված հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին :
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել ՝
• դիմում ( Ձև 1 )
• 1 լուսանկար 3× 4 չափի
• բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ ( դիպլոմ )
• անձը հաստատող փաստաթուղթ
• « Հանրակրթության մասին » ՀՀ օրենքի 26 –րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը ՝ առկայության դեպքում
• ինքնակենսագրություն
• այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ -ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ
• ՀՀ արական սեռի քաղաքացիները ՝ նաև զինվորական գրքույկ
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստափղթեր ՝ առկայության դեպքում
• որակավորման տարակարգ ունենալու դեպքում ՝ հավաստող փաստաթուղթ
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ , կամ առկա են թերություններ , մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք :
Փաստաթղթերը ընդունվում են 2022թ. սեպտեմբերի 1 -ից մինչև 2022թ սեպտեմբերի 14-ը ներառյալ , ամեն օր ժամը 9:00 –ից 15 : 00-ը , բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022թ սեպտեմբերի 15-ին ՝ ժամը 11: 00 ( դասվար) , ժամը՝ 15:00 ( անգլերեն ) , սեպտեմբերի 16 –ին՝ ժամը 11 :00 (ԹԳՀԳ ) ,ժամը 15:00 ( ֆիզիկա) Բագրատաշենի Մ.Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում , հասցե գ. Բագրատաշեն ,6-րդ փողոց ,շենք 15:
Տեղեկությունների համար զանգահարել՝ /0266/661524./094/090508 հեռախոսահամարներով:
Հայտարարված է` 01.09.2022
Վերջին ժամկետը` 14.09.2022
Հասցե` ք. Իջեւան,