Թափուր աշխատատեղեր
ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայտարարվում է մրցույթ` ՀՀ <<Տավուշի մարզի Հ Աթաբեկյանի անվան Սարիգյուղի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ
ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն /Զինղեկի/ ուսուցչի թափուր տեղի համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը: Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1. դիմում (Ձև 1),
2. մեկ լուսանկար 3x4 չափի,
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
4. անձը հաստատող փաստաթուղթ,
5. <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից
6. աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
7. ինքնակենսագրություն (Ձև 5),
8.այլ պետություների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
9. ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,/զինղեկի դեպքում սպայական կոչում/
10.հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
11.որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակած պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճեների հետ և բնօրինակները վերադարձնում:Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջությամբ չէ կամ առկա են թերություններ,մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարաության հրապարակման օրվանից մինչև հուլիսի 4-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Հ Աթաբեկյանի անվան Սարիգյուղի միջնակարգ դպրոցում. հասցեն՝ Տավուշի մարզ, գ.Սարիգյուղ 2փ 20շենք, : Տեղեկությունների համար զանգահարել՝ (094)506004 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 21.06.2022
Վերջին ժամկետը` 04.07.2022
Հասցե` ք. Իջեւան,