Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 

Չինչինի միջնակարգ դպրոցում ուսուցչի առկա թափուր աշխատատեղերի համար մրցույթ անցկացնելու մասին


Հայտարարվում է մրցույթ` Տավուշի մարզի Չինչինի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի, տեխնոլոգիայի, հայոց եկեղեցու պատմության, երաժշտության, կերպարվեստի ուսուցչի թափուր տեղի համար:
Ոսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույց (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում `
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
2. Բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ), կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից,
3. Անձնագրի պատճենը
4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար` 3x4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 23-ը ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 29-ին` ժամը 14:00-ին, Չինչինի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել` 093 79-55-32 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 19.10.2012

Վերջին ժամկետը` 23.11.2012

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:34:17