Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը 29.04.2022
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ապրիլի 30-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին նվիրված հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց, որին մասնակցում էին մարզպետի տեղակալը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Համապետական միջոցառման աշխատանքները համակարգված ու արդյունավետ կազմակերպելու նպատակով մեկ անգամ ևս քննարկվեցին շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանն ու տարածքների սխեմաները։ Խորհրդակցության ընթացքում...

Գիտական թեմայով հանդիպում մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավաների հետ 29.04.2022
Այսօր Տավուշի մարզպետարանում «Ժամանակակից կառավարչի ստեղծարարության հոգեբանական ուսումնասիրություն» գիտական թեմայի շրջանակներում հանդիպում էր կազմակերպվել մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավաների հետ։ Հանդիպումը վարեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Սոնա Պողոսյանը։ Հանդիպման մասնակիցներին ներկայացվեց հոգեբանական ուսումնասիրության...

Բազկամարտի մրցումների հանրապետական փուլում մեր պատանի մարզիկները նվաճեցին 2 ոսկե և 3 արծաթե մեդալ 29.04.2022
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կայացավ Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի, Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող բազկամարտի մրցումների հանրապետական փուլը։ Մրցումներում հաջողությամբ հանդես եկավ Տավուշի մարզի հավաքական թիմը՝ 6 տղա և 4 աղջիկ կազմով։ Տասը քաշային կարգերում մեր մարզիկները զբաղեցրին 2 առաջին և 3 երկրորդ մրցանակային տեղեր։ 1-ին տեղ գրավեցին Իջևանի...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 28.04.2022
«Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը և Իջևանի համայնքապետարանը հայտարարում են Իջևան քաղաքում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն 7-14 տարեկան երեխաների համար։ Դասընթացները մեկնարկելու են 2022 թ․ հունիսի 1-ից։ Հայտերն ընդունվում են մինչև 2022 թ․ մայիսի 27-ը։ Դասընթացներից առաջ կատարվելու է թեստավորում՝ երեխաների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար։ Դասընթացներին գրանցվելու և...

ՊՀԾ-ն հնարավորություն է ստեղծում օժանդակել սննդի արտադրության ոլորտում գործող շուրջ 30 փոքր ձեռնարկությունների՝ տրամադրելով 30% սուբսիդավորում արևային կայաններ տեղադրելու համար, որը կնպաստի ձեռնարկությունների արտադրողականության բարձրացմանը և եկամտաբերության աճին։ Արևային կայան ստացող փոքր ձեռնարկությունը որպես կանխավճար պետք է վճարի արևային կայանի արժեքի ընդամենը 10%-ը: Արժեքի մնացած 60%-ը փոքր ձեռնարկությունը կվճարի մաս առ մաս՝ 5 տարվա ընթացքում: Ծրագրի...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27.04.2022
Մայիսի 6-ին, ժամը 12:00-ին, «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի հետ միասին, Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում, կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ, որի նպատակն է խթանել Տավուշի մարզի երիտասարդների զբաղվածությունը: Տոնավաճառը տեղի կունենա ԵՊՀ ԻՄ համալսարանի բակում /ք....