Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տրվել են ջերսեյ տեսակի տոհմային հորթեր

Տրվել են ջերսեյ տեսակի տոհմային հորթեր 06.05.2022

 Տավուշի մարզպետարանի և «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի համագործակցության արդյունքում մարզի ինը անասնատերերի, տոհմային գործի բարելավման նպատակով, տրամադրվել են ջերսեյ տեսակի արու հորթեր։  Հորթերը տրվել են այն անասնատերերին, ովքեր տարբեր ժամանակներում խնդրանքով դիմել են դրանց ստացման համար։    Հորթերը գյուղացիներին են տրամադրվել անվճար, որպես նվեր։  

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 06.05.2022

  «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը եւ Տավուշի մարզպետարանը հայտարարում են, Նոյեմբերյան քաղաքում, ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասըթացների ընդունելություն 7-14 տարեկան երեխաների համար։  Դասընթացները մեկնարկելու են 2022 թվականի հունիսի 1-ից։  Հայտերն ընդունվում են մինչև 2022 թվականի մայիսի 27-ը։  Դասընթացներից առաջ կատարվելու է թեստավորում՝ երեխաների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար։  Դասընթացներին գրանցվելու...

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Դաշնության Բավարիայի երկրամասի Ռեգենի տարածաշրջանի ներկայացուցիչներին

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Դաշնության Բավարիայի երկրամասի Ռեգենի տարածաշրջանի ներկայացուցիչներին 06.05.2022

  Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Դաշնության Բավարիայի երկրամասի Ռեգենի տարածաշրջանի ներկայացուցիչներին` Բավարիայի Ռեգենի շրջանի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն Հերբերտ Ունաշի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը:   Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ողջունել է Ռեգենի շրջանի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն Հերբերտ Ունաշին, շնորհակալություն հայտնել արդեն բարեհաջող իրականացված ծրագրերի համար, միևնույն...

Իջևանում կազմակերպել էր Աշխատանքի տոնավաճառ:

Իջևանում կազմակերպել էր Աշխատանքի տոնավաճառ: 06.05.2022

 Այսօր Եվրոպական Միության աջակցությամբ, EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում կանաչ առաջընթացի համար ծրագրի շրջանակներում, Կանաչ Արահետ ՀԿ-ն՝ ԵՊՀ ԻՄ-ի հետ համատեղ, Իջևանում կազմակերպել էր Աշխատանքի տոնավաճառ:   Աշխատանքային տոնավաճառի նպատակն է կապ ստեղծել Տավուշի մարզում գործող ընկերությունների և մարզաբնակ երիտասարդների միջև, հնարավորություն ընձեռնելով նրանց ինքնակենսագրականները թողնել իրենց նախընտրած գործատուների մոտ, ինչպես նաև մասնակցել հարցազրույցների:...

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ 06.05.2022

    Սիրելի հայրենակիցներ, երկրապահներ, զինվորներ ու սպաներ   Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երկրապահի օրվա կապակցությամբ։ Մայիսի 8-ը որպես երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է 1997 թվականի նոյեմբերին՝ Երկրապահ կամավորականների միության 3-րդ համագումարում։ Այնուհետև 2002 թվականի փետրվարին ՀՀ ԱԺ որոշմամբ Երկրապահի օրն ընդգրկվել է մեր պետական տոնացույցում։  Անուրանալի է երկրապահի ներդրումը մեր երկրի անկախության ու կայացման գործում։ Ազատամարտի օրերին հայրենիքի...

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ»  դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային փուլը

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային փուլը 04.05.2022

 Այսօր մարզկենտրոն Իջևանում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային փուլը։ Մրցաշարին մասնակցեցին համայնքային փուլում հաղթած չորս թիմերը՝ 5 տղա 2 աղջիկ կազմով։  4000 մետր մրցատարածությունը առաջինը հաղթահարեց և հանրապետական փուլին մասնակցելու իրավունքը նվաճեց Նավուրի միջնակարգ դպրոցի թիմը։ Մրցանակային 2-րդ տեղը գրավեց Բերդավանի միջնակարգ դպրոցի թիմը։ 3-րդ տեղում Սևքարի միջնակարգ դպրոցն էր։ Մրցաշարային աղյուսակը եզրափակեցին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 16:28:48