Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի Գիտություն

Ի Գիտություն 23.05.2022

Մայիսի 26-ին, ժամը 17:00-ին տեղի է ունենալու Իջեւան համայնքի ավագանու արտահերթ նիստ հետեւյալ օրակարգով.

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ 18.05.2022

Առաջարկում ենք արդյունավետ մսային ոչխարաբուծական ֆերմա ստեղծել: Հայաստանում անասնաբուծության արդյունավետությունը զգալիորեն բարձրացնելու նպատակով, «KT Agro» ՍՊԸ հայ-ֆրանսիական նորարարական գյուղատնտեսության խորհրդատվական ընկերության և Ֆրանսիացի մասնագետների հետ համատեղ ընտրվել է մի լուծում, որը մեծ ներդրումներ չի պահանջում, շատ ծախսատար չէ, արդյունավետ է և զգալիորեն նպաստում է Հայաստանի պարենային անվտանգության խնդրի լուծմանը՝ Հայաստանում ֆրանսիական բարձր մսային մթերատվությամբ օժտված Blanche du Massif Central (Բլանշ) ոչխարի ցեղի ներդրումը: Բլանշը ֆրանսիական ոչխարի ցեղ է, բուծվում է Ֆրանսիայի Կենտրոնական զանգվածի հարավային մասում, որտեղ գերակշռում են չորացած տարածքները, քարքարոտ և աղքատ հողերն ու կոշտ կլիման` ցուրտ ձնառատ ձմեռներով և տաք ու չոր ամառներով։ Բլանշը տեղական ցեղ է, որը կարող է հարմարվել չոր և լեռնային կոնտինենտալ կլիմային:

Տավուշի մարզում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը

Տավուշի մարզում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը 14.05.2022

  Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լիճ տանող ճանապարհին, մայիսի 14-ին անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը:   4000 մետր մրցատարածությունն առաջինը հաղթահարել և հաղթող է ճանաչվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի 9-րդ ավագ դպրոցը, երկրորդը Վայոց ձորի մարզի Արենու միջնակարգ դպրոցի թիմն էր, իսկ եռյակը եզրափակել է Լոռու մարզի Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցը:  Հաղթողներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ...

    Հարգանքի տուրք՝ Մեծ հայրենականում զոհված իջևանցիների հիշատակին

Հարգանքի տուրք՝ Մեծ հայրենականում զոհված իջևանցիների հիշատակին 10.05.2022

  Այսօր լրացավ Հայրենական մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակի 77-րդ տարեդարձը։  Ավանդույթի համաձայն՝ Հաղթանակի ու խաղաղության օրվա միջոցառումների շարքը մարզկենտրոն Իջևանում սկսվեց հարգանքի տուրքով․ մարզի ղեկավարությունը, մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ, մարզային կառույցների ղեկավարներ, աշխատանքի ու պատերազմի վետերաններ, զինվորականներ, բազմաթիվ իջևանցիներ Սահմանադրության հրապարակից հանդիսավոր երթով շարժվեցին դեպի Հայրենական մեծ պատերազմում զոհված...

Ուշադրություն

Ուշադրություն 10.05.2022

2022թ. մայիսի 11-ին Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան, մայիսի 12-ին Կոթի և մայիսի 13-ին Բարեկամավան բնակավայրերում ժամը 12։00-ին ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անց է կացնելու «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ։ Գործարկվելու են բնակչության ազդարարման շչակները:

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ 09.05.2022

      Սիրելի հայրենակիցներ   Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ։ Մայիսի 9-ին լրանում է Մեծ հայրենականում ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակի 77-ամյակը։ Հաղթանակ, որում իր անուրանալի ներդրումն ունեցավ նաև հայ ժողովուրդը։ Աշխարհում խաղաղություն հաստատելու գործում իրենց կյանքը զոհաբերեցին հազարավոր հայորդիներ։  Սիրելի հայրենակիցներ, օրվա առթիվ առանձնակի շնորհավորում եմ պատերազմի վետերաններին, Արցախյան ազատամարտի մեր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 16:28:48