Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մասնակցել է «Կնոջ ուժը, նրա ապագան» տարածաշրջանային ծրագրի բացման և ներկայացման աշխատանքային հանդիպմանը

15.03.2023

  «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել «Կնոջ ուժը, նրա ապագան» տարածաշրջանային ծրագրի բացման և ներկայացման աշխատանքային հանդիպում։ Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը և այլ հյուրեր։  

  «Կնոջ ուժը, նրա ապագան» ծրագիրը ներկայացրել է «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ծրագրերի ղեկավար Աննա Ալեքսանյանը, որից հետո տեղի է ունեցել բաց քննարկում և կարծիքների փոխանակում։

  Հանդիպման նպատակն էր Հայաստանում, մասնավորապես Տավուշի մարզում գործող տեղական և միջազգային կառույցներին տեղեկացնել նոր մեկնարկած տարածաշրջանային ծրագրի վերաբերյալ, որն ուղղված է Հայաստանի չորս մարզերում (Սյունիք, Շիրակ, Տավուշ և Լոռի) կանանց ձեռներեցության զարգացմանը: Ծրագիրն իրականացնելու են «ՎԻՆՆԵԹ Բերդ» և «ՎԻՆՆԵԹ Իջևան» հիմնադրամները Բերդ և Իջևան  համայնքներում։

 Միջոցառումը նաև լավ հնարավորություն էր՝ ստեղծելու բազա ոլորտի դերակատարների հետ հետագա համագործակցության համար, ինչպես նաև լսելու ներկաների կարծիքները Հայաստանում կանանց ձեռներեցության ոլորտի ներկայիս խոչընդոտների և հնարավորությունների վերաբերյալ:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57