Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աննա Հակոբյանն այցելել է «Իջևան» բժշկական կենտրոն 27.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզ։ Այցը մեկնարկել է «Իջևանի» բժշկական կենտրոնից: Տիկին Աննա Հակոբյանին դիմավորել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «Իջևան» բժշկական կենտրոնի տնօրեն Էդիկ Գրիգորյանը: Վերջինս Հակոբյանին տեղեկացրել է, որ հիվանդանոցի երկու հին մասնաշենքերը նորոգվել են բժշկական կենտրոնի միջոցներով, իսկ տեխնիկական վերազինման հարցում աջակցել են բարերարները: «Իջևան» բժշկական կենտրոնի վերակառուցված և վերազինված 2 մասնաշենքերը 10 օր է, ինչ գործում են:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով Նոյեմբերյան համայնքում էր 26.10.2022
Հոկտեմբերի25-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով Նոյեմբերյան համայնքում էր։ Մարզպետը Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանի ուղեկցությամբ շրջել է համայնքի մի շարք բնակավայրերում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով կատարվող աշխատանքնեերի ընթացքին։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունեց Եթովպիայից ժամանած պատվիրակությանը 26.10.2022
Այսօր, հոկտեմբերի 26-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունեց Եթովպիայից ժամանած պատվիրակությանը Ամհարայի ազգային տարածաշրջանային նահանգի սոցիալական կլաստերի փոխնախագահ Սեյոում Մեկոնենի գլխավորությամբ:

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրով շինաշխատանքների մրցույթը շահած կապալառուների հետ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուները։ Խորհրդակցությանը քննարկվել է մինչև տարեվերջ պայմանագրով կնքված շինաշխատանքների վերջնական ավարտի վերաբերյալ հարցը։ Ծրագրով մարզի տասը դպրոցներում կատարվելու են մասնակի վերանորոգման և...

Այցելություն «Կենաց Հաց» Ամբողջահատիկի Ակադեմիա ուսուցման և ռեսուրսային կենտրոն 24.10.2022
Հոկտեմբերի 22-ին ՌԴ ֆինանսների փոխնախարար Տիմուր Մաքսիմովը, Միջազգային ֆինանսների վարչության պետ Պավել Սնիսորենկոն, միջազգային զարգացման աջակցության բաժնի ղեկավար Դարյա Կիրիլլովան և բաժնի ղեկավարի տեղակալ Ալինա Կրասիլնիկովա, ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ»-ի նախագահ Վլադիմիր Չերնիգովը, ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն այցելել են Տավուշի մարզ: Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանի ուղեկցությամբ նրանք այցելել են «Կենաց Հաց» Ամբողջահատիկի Ակադեմիա ուսուցման և ռեսուրսային կենտրոն, տեղում ծանոթացել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից ներդրված «Դպրոցական սնունդ» ծրագրին: