Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԻննոԻջևան հանգույցի բացման պաշտոնական արարողությունը InnoFest 3֊օրյա միջոցառման շրջանակում

30.06.2023

Հունիսի 30-ին տեղի ունացավ ԻննոԻջևան հանգույցի բացման պաշտոնական արարողությունը InnoFest 3֊օրյա միջոցառման շրջանակում։

Բացմանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ հյուրեր:

Պաշտոնական բացմանը և հանգույցի տարածքում շրջայցին հաջորդեց պանելային քննարկում՝ «Պետություն - մասնավոր երկխոսություն/Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հնարավորություններ և առկա խնդիրներ» խորագրով, որին մասնակցում էին միջազգային, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Միջոցառման հիմնական նպատակն էր պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության միջոցով բացահայտել Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հեռանկարներն ու առկա խնդիրները, ինչպես նաև հանրայնացնել բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրերի շրջանակն ու հնարավորությունները։

ԻննոԻջևան ծրագիրն իրականացվում է Իջևանի համայնքապետարանի, ԱՏՁՄ-ի և COWO-ի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18