Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին 31.01.2023
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին, հիմնադրամի աշխատակիցներ Արմեն Սիմոնյանին, Սոս Սուքիասյանին, Սևան Ամիրյանին և Մարինե Խաչատրյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն ու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ 27.01.2023
Սիրելի հայրենակիցներ, հունվարի 28-ը հայկական տոնացույցում նշվում է որպես Բանակի օր։ 1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին պատմական որոշումը»՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը: Բանակի տոնը համազգային տոն է, ողջ հայ ժողովրդի տոնը, քանզի դժվար է գտնել մի ընտանիք, մի հայ մարդ, ով կամ ու հարազատը բանակին զինվոր տված չլինի: Փառք ու պատիվ...

Հանդիպմանը քննարկվել են զբոսաշրջության ոլորտին առնչվող հարցեր 24.01.2023
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչների հետ, որը վարեց մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Հանդիպմանը մասնակցում էին մարզի զբոսաշրջային ոլորտի շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ՝ մասնավորապես մարզպետարանի և համայնքապետարանների զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներ, թանգարանների աշխատակիցներ։ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանի գլխավորությամբ կոմիտեի ներկայացուցիչները...

Ոստիկանության պարեկային ծառայության ստորաբաժանում է գործարկվել Տավուշի մարզում 23.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-ին մասնակցել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ստորաբաժանումների աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառումներին: Միջոցառումներին ներկա են գտնվել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետներ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա...

Մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել 20.01.2023
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալներ Նարեկ Ղուշչյանը և Արթուր Հովակիմյանը։ Մինչ քննարկվող հարցերին անցնելը խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված՝ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի զոհ...

Տեղի է ունեցել ծրագրի փակման պաշտոնական արարողություն 20.01.2023
Հունվարի 19-ին Դիլջանում տեղի է ունեցել «Դիլիջանում խոցելի խմբերին աջակցելու համար սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում» ծրագրի փակման պաշտոնական արարողություն։ Միջոցառմանը ներկա են եղել Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, ծրագրի նախաձեռնող, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի ներկայացուցիչ Սաթիկ Բադեյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ...