Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը

26.09.2023

Այսօր կայացավ Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Հայկ Ղալումյանը։

Օրակարգի առաջին հարցով մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը զեկուցեց 2022-2023 թվականներին իրականացված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի և 2024 թվականի նախնական հայտերի մասին։
Այնուհետև մարզի համայնքների 2023 թվականի տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարման ընթացքը ներկայացրեց մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Ասքանազ Բաբլումյանը։
Հաջորդ հարցով գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Հարությունյանը զեկուցեց Տավուշի մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին (բերքահավաք, ՀՀ կառավարության կողմից ոլորտում իրականացվող ծրագրերի իրազեկման աշխատանքներ)։
Մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանն իր զեկույցում խոսեց մարզի հանրակրթական դպրոցներում 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկի, կրթական գործընթացի կազմակերպման հիմնական խնդիրների մասին։

Մարզխորհրդի նիստում քննարկվեցին նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին մարզում տեղավորելու, հումանիտար և բժշկական անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցեր։ Այս ուղղությամբ արվեցին մի շարք գործնական առաջարկներ, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16