Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Դիտավանում տեղի ունեցավ մարզահրապարակի բացման արարողություն 15.05.2023
Այսօր Իջևան համայնքի Դիտավան բնակավայրում տեղի ունեցավ մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողություն։ Մարզահրապարակը կառուցվել է ՖԱՅԴԵՔ Արմենիա հայ-արգենտինական առողջապահական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ գյուղի վաղեմի բարեկամ և բարերար Նադյա Կասպարի աջակցությամբ։ Նախագծային աշխատանքները և մարզահրապարակի կառուցումն իրականացվել է Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի կողմից: Մարզահրապարակի բացմանը ներկա էր Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան։ Միջոցառման...

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 15.05.2023
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկվել են քաղաքաշինության, առողջապահության, կրթության և գյուղատնտեսության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդակցության ավարտին մարզպետը նոր հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ:

Հանդիպման նպատակը պարեկային ծառայությունը կանանցով համալրելն ու ծառայության գրավչությունը բարձրացնելն էր։ Հանդիպմանը ներկա էին նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը եւ այլ բարձրաստիճան անձինք։

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ 12.05.2023
Սիրելի բուժքույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։ Պաշտոնապես այս տոնը նշվում է 1974 թվականից, երբ աշխարհի 141 երկրների գթության քույրեր միավորվեցին մեկ հասարակական մասնագիտացված կազմակերպության` Բուժքույրերի միջազգային խորհրդի մեջ։ Օրը ևս մի առիթ է երախտիքի եւ շնորհակալության խոսքեր ասելու մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ իրենց մասնագիտական պարտքը կատարող մեր բուժքույրերին։ Դժվար է պատկերացնել բժշկի...

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 12.05.2023
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները: Հիմնականում քննարկվել են գյուղատնտեսության, քաղաքաշինության և կրթության ոլորտներին առնչվող հարցեր: Խորհրդակցության վերջում մարզպետ Հայկ Ղալումյանը տվել է նոր հանձնարարականներ առաջիկա անելիքների վերաբերյալ:

Մարզային փուլում հաղթել է Բերդավանի միջնակարգ դպրոցի թիմը 10.05.2023
Անցկացվել են «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Տավուշի մարզի նախընտրական փուլի մրցումները։ Միջոցառման մարզային փուլին մասնակցել է 15 դպրոց՝ յուրաքանչյուր թիմում 2 աղջիկ և 5 տղա կազմով: Մրցումների մարզային փուլի արդյունքներով առաջին տեղը գրավել է Բերդավանի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում Սևքարի միջնակարգ դպրոցի թիմն էր, երրորդ տեղը զբաղեցրել է Նավուրի միջնակարգ դպրոցը: Մրցանակային տեղեր գրաված թիմերը ԿԳՄՍ...