Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տուլայի հայ համայնքը դրամական օգնություն է տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված բազմանդամ ու բազմազավակ ընտանիքներին

18.10.2023

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Տուլայի հայ համայնքի ներկայացուցիչներին` համայնքի ղեկավարի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանին, համայնքի ղեկավարի որդի Գառնիկ Պապյանին և համայնքի ներկայացուցիչ՝ ծագումով Իջևանից Արմեն Հարությունյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ու Տավուշի մարզում վերաբնակեցված անձանց կարիքները հոգալու և աջակցություն ցուցաբերելու հետ կապված մի շարք հարցեր:

Այնուհետև պատվիրակությունը Տուլայի հայ համայնքի ղեկավար Ռաֆիկ Պապյանի նախաձեռնությամբ դրամական օգնություն է տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված բազմանդամ ու բազմազավակ մի շարք ընտանիքների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09